20% աճ ինն ամսում. Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածը գրանցում է դրական զարգացումներ
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 3 մլրդ 588.1 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5.7%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ինն ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 293.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2 մլրդ 295.0 մլն ԱՄՆ դոլար:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրից արտահանումն աճել է մոտ 20%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է շուրջ 1%-ով:
Նշենք նաև, որ 2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով: