Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Վարդան Հարությունյանի հանձնարարականը. կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձնել որակական փոփոխությունները
25/10/2016 16:11
Կիսվել

Վարդան Հարությունյանի հանձնարարականը. կարճ ժամանակահատվածում տեսանելի դարձնել որակական փոփոխությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել՝ անդրադառնալով մաքսային ծառայության առաջիկա անելիքներին: Վարդան Հարությունյանի խոսքով՝ հանրապետության նախագահի և կառավարության ղեկավարի հստակ հանձնարարականներն են՝ իրականացնել մաքսային ծառայության համակարգային և որակական փոփոխություններ.  «Մաքսավորի ներկայությունը սահմանային անցակետերում պետք է հասցվի  նվազագույնի. մաքսային աշխատակիցը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ խնդիր է առաջանում: Այսօր ամենամեծ դժգոհությունն արդարության և հավասարության պակասից է»: Մաքսայինն այն օղակն է, որ առաջինն է շփվում երկիր մտնող յուրաքանչյուր քաղաքացու հետ:

Հետևաբար, ըստ Վարդան Հարությունյանի, ավելի քան կարևորվում է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: «Պետք է մատուցվի բացառապես որակյալ մաքսային ծառայություն, հակառակ դեպքում կունենանք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք առկա են ասօր»,-շեշտել է կոմիտեի ղեկավարը և հորդորել՝ բիզնեսի համար ազատականացնել ընթացակարգերը, չստեղծել արհեստական խոչընդոտներ ներկրումների գործընթացում, միաժամանակ չթուլացնել հսկողությունն ու խստացնել մաքսանենգության դեմ պայքարը:

ՊԵԿ նախագահն այս փուլում կարևորել է հետբացթողումային արդյունավետ հսկողության  անհրաժեշտությունը. «Անելիքներ շատ կան, հատկապես այն բացթողումների ուղղությամբ, որոնք լուծում չեն ստացել մաքսատանը. հետբացթողումային հսկողության վարչության խնդիրն է՝ իրականացնել ստուգումներ և համապատասխան հետևություններ անել»: Արագ փոփոխությունների գրավականը Վարդան Հարությունյանի դիտարկմամբ «մեկ պատուհան» ծառայության լիարժեք ներդրումն է, ինչի արդյունքում՝ նվազագույնի կհասցվի մաքսավորի շփումը բիզնեսի, սահմանը հատող քաղաքացու և զբոսաշրջիկի հետ: Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ. «Քայլ առ քայլ իրականացնելու ենք նախանշված առաջնահերթությունները: Կարճ ժամանակահատվածում հանրությանը պետք է տեսանելի դարձնել արդյունքները: Մեկ շաբաթվա ընթացքում ակնկալում եմ նոր աշխատաոճ, նոր մոտեցումներ»,-ընդգծել է  կոմիտեի նախագահը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11