Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վահան Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Էրլունին
25/10/2016 18:43
Կիսվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի դեսպան Թիան Էրլունին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։

Նախարարը, ողջունելով դեսպանին, նշեց, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության ամուր հիմքեր կան։ Չինական բազմաթիվ  ընկերություններ են աշխատում Հայաստանում, դրանց թվում է «Սինոհիդրո Քորփորեյշնը», որն իրականացնում է «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ 3 հատվածի շինարարությունը։

Նախարարը կարևորեց, որպեսզի առաջիկայում չինական ճանապարհաշինական ընկերություններն  ավելի ակտիվ ներգրավվեն Հայաստանի Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինական  ծրագրերում։

Դեսպան Թիան Էրլունը նախ շնորհակալություն հայտնեց նախարարին  ընդունելության համար, ապա ընդգծեց, որ ճանապարհաշինության ոլորտը հետաքրքրում է չինական ընկերություններին, բացի այդ նրանք հարուստ փորձ ունեն նաև թունելաշինության  ոլորտում, ուստի «Հյուսիս – հարավի» հատկապես հարավային մասի շինարարությունը կարող է հետաքրքրել իրենց։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ՏՏ ոլորտին։  Նշվեց, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտն էլ ավելի զարգացնելու և լավ արդյունքներ ապահովելու համար։

Համաձայնություն ձեռք բերվեց առավել ակտիվացնել համագործակցությունը նաև այս ոլորտում։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75