Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Երևանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը
25/10/2016 19:42
Կիսվել

Երևանում կանցկացվի «Էքսպո-Ռուսաստան Հայաստան և Իրան» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը

Հայաստանում արդեն 7-րդ անգամ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման, Արտաքին գործերի և այլ նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ անցկացվում են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» (EXPO-RUSSIA ARMENIA plus IRAN) միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը և Երևանյան բիզնես-ֆորումը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը նշեց, որ 2008 թվականից սկսած «Մուլտի գրուպ» ընկերության հետ Հայաստանում իրականացնում են միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը:

«Միջոցառման շրջանակում անցկացվելու է նաև բիզնես ֆորում: Միայն ցուցահանդեսին առանձին տաղավարներով մասնակցելու են 100-ից ավելի ընկերություններ, սակայն ընդհանուր առմամբ, մասնակցության համար գրանցվել է 500 ընկերություն` Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հայաստանից: Յուրաքանչյուր ընկերություն եկել է կոնկրետ բիզնես ծրագրերով»,-ասաց Դավիթ Վարդանովը:

Ցուցահանդեսին մասնակցում են ընկերություններ էներգետիկայի, մեքենաշինության, ավտոմեքենաների արտադրության, շինարարության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության ոլորտներից: Ավանդաբար ցուցահանդեսի ներկայացուցչական բարձր մակարդակն ընդգծվում է Հայաստանի նախագահի, Կառավարության ղեկավարի, պատգամավորների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը նշեց, որ այս միջազգային ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է ներկայացում բիզնես շրջանակի համար:

«Այս ցուցահանդեսն արդեն 7-րդ անգամն է իրականացվում: «Մուլտի գրուպ»-ն աջակցում է կազմակերպչական աշխատանքներին: Ցուցահանդեսի անցկացումը տարեցտարի բիզնես ոլորտում բերում է նոր պայմանավորվածությունների»,-հավելեց Սեդրակ Առուստամյանը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, կարևորելով այս միջազգային ցուցահանդեսի անցկացումը, նշեց, որ այն նպաստում է մասնակից  երկրների բիզնես ոլորտի ակտիվացմանը:

«Հայաստանի ու Ռուսաստանի առևտրաշրջանառությունն ապանքային տեսքով ավելանում է: Իհարկե, արժույթի տատանումները որոշակիորեն թույլ չեն տալիս վերադառնալ նախկին տեմպերին, բայց դրական տեղաշարժ նկատվում է: Ես կարող եմ ասել, որ նման ցուցահանդեսները նպաստում են երկու երկրների տնտեսական զարգացմանը: Այժմ քննարկվում են միջտարածաշրջանային համագործակցության հարցեր: Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստան-Ռուաստան տնտեսական հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով»,-ասաց դեսպանը:

Ցուցահանդեսը հայկական, ռուսական և օտարերկրյա այլ ընկերությունների համար լավ հնարավորություն է գործարար կապերի հաստատման, նոր շուկա դուրս գալու համար: Ցուցահանդեսը բոլոր կողմերի համար դարձել է արտադրանքի և հնարավորությունների ներկայացման, պայմանագրերի կնքման լավագույն հարթակ: Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 26-28-ը «Երևան Էքսպո» կենտրոնում:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88