ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 27/10/16
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 475.23 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով և կազմել 518.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 7.54 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.51 դրամով և կազմել 581.16 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 3.75 դրամով և կազմել 19411.97 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.25 դրամով և կազմել 269.83 դրամ: Պլատինի գինն աճել է 35.98 դրամով և կազմել 14683.12 դրամ: