Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ. բարեփոխումների նոր փուլ՝ մաքսային համակարգում
31/10/2016 16:37
Կիսվել

ՊԵԿ. բարեփոխումների նոր փուլ՝ մաքսային համակարգում

Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի, նպատակն է` համատեղ քննարկել մտահոգող խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով նախատեսվող փոփոխությունները: ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափի մեկնարկը տրված է: Խնդրահարույց են շարունակում մնալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները: Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվելու գործարքի գնի մեթոդին: «Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը: Այդ ուղղությամբ, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, փոփոխությունները մեկնարկել են, դեռ անելիքներ կան ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային մարմնի համար: Նրա դիտարկմամբ՝ բիզնեսի կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու համար իրականացվելու է արդյունավետ հետբացթողումային հսկողություն:

ՊԵԿ-ում վստահեցնում են, որ օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ կլինի տարբերակված մոտեցում: «Ինչպես ՀՀ վարչապետը և ՊԵԿ նախագահը նշեցին, կձևավորվեն բարեխիղճ հարկ վճարողների ցանկեր, որոնց համար կլինեն պարզեցված գործընթացներ: Կկրճատվի ձևակերպումների ժամանակահատվածը, գործառույթների մի մասը կիրականացվի մաքսատներում»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը: Բարեխիղճ տնտեսվարողների համար առաջիկայում նաև այլ նորամուծություններ են սպասվում. կգործարկվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը:  «Այն փոխադարձ վստահության վրա հիմնված համակարգ է,որը նպատակ ունի խրախուսել, դյուրինացնել  և ավելի արտոնյալ պայմաններ ապահովել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար»,-նշել է ՊԵԿ նախագահի  տեղակալ Վախթանգ Միրումյանը: Բարեփոխումների արդյունքն առաջինը զգում, գնահատում է հասցեատերը և ակնկալում շարունակականություն: ՊԵԿ-ն առաջիկայում ժամանակացույց կառաջարկի խորհրդատվության համար, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել, ինչպես նաև գրավոր կամ բանավոր փոխանցել հուզող հարցերը: «Այսուհետ ցանկացած պահանջ, ցանկացած խնդիր դառնալու է քննարկման առարկա և լուծումները տրվելու են շատ արագ»,-հավաստիացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73