Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՊՊԱ. 2017 թվականի ապրիլի 1-ից ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգը
09/11/2016 18:04
Կիսվել

ԱՊՊԱ. 2017 թվականի ապրիլի 1-ից ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգը

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2017թ․ ապրիլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվելու է ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրա¬կան հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին: Ապահովագրական ընկերությունները սահմանված կարգով կհատուցեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ավտոմեքենաների սեփականատերերին պատճառ¬ված վնասները, որից հետո վնաս պատճառած ավտոտրանս¬պոր¬տա¬յին միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունների հետ կիրականացնեն փոխհաշվարկներ՝ սահմանված չափերով հետ ստանալով իրենց կողմից հատուցված գումարները: Այս համակարգի ներդրումը թույլ կտա ավտոսեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենալ միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերության հետ։

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն մեծապես կարևորում է ուղիղ հատուցումների համակարգի ներդրումն ԱՊՊԱ ոլորտում: Ներկայումս, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելով, Ապահովադիրներն ըստ էության ընտրում են միայն ապահովագրական ընկերություններին, քանի որ ԱՊՊԱ ոլորտում գործող պայմանները միասնական և ստանդարտ են, որտեղ հաշվի են առնված ԱՊՊԱ համակարգի բոլոր մասնակիցների և տուժողների շահերը։ Ուղիղ հատուցումների համակարգը հնարավորություն կտա վերականգնել այդ ընտրության իրականացման խթանները, որոնք ներկայումս բացակայում են: Համապատասխանաբար ավտոսեփականատերերը կարող են ապահովագրական ընկերությանը ընտրել՝ ելնելով վերջինիս կողմից պայմանագիրը սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպելու արագությունից, վնասի գնահատման գործընթացը կազմակերպելու օբյեկտիվու¬թյու¬նից, հաճախորդի հետ հաղորդակցվելու որակից և սպասարկման որակի գնահատման՝ իր համար նախընտրելի այլ չափորոշիչներից: Այս գործոնների առկայությամբ անխուսափելիորեն ԱՊՊԱ ոլորտում կմեծանա ապահովագրական ընկերություննե¬րի միջև առողջ մրցակցությունը՝ հիմքում ունենալով «Յուրաքանչյուր ընկերություն սպասարկում է իր հաճախորդին» սկզբունքը, ինչն իր հերթին կհանգեցնի ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկմանը և հատուցումների գործընթացի որակի բարելավմանը։

Ուշադրություն. Կատարված փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017 թվականի ապրիլի 1-ից հետո կնքված ԱՊՊԱ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա 2017 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6