Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվասել-ՄՏՍ. Շիրակի մարզում բնակարանամուտ է նշել 3 ընտանիք
16/11/2016 12:25
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Շիրակի մարզում բնակարանամուտ է նշել 3 ընտանիք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հաջողված համագործակցությունը շարունակվում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում 135 ընտանիք արմատապես փոխել է իր կյանքի որակը և այժմ բնակվում է բարեկարգ պայմաններում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի Նահապետավան գյուղում բնակվող Թորոսյաններին՝ երիտասարդ ընտանիքի հետ կիսելու նրանց ուրախությունը: Ծրագրի շնորհիվ Թորոսյանները ստեղծել են իրենց երազանքների տունը՝ հիմնովին վերանորոգելով այն:

«Տարիների երազանք է եղել հարմարավետ տուն ունենալը, սակայն հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբևէ իրականություն կդառնա: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ընտանիքիս ապագան այսքան լուսավոր, բարեկարգ ու ապահով դարձնելու համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Ռուդիկը:

Շիրակի մարզի տարբեր համայնքներում՝ Գյումրի քաղաքում, Նահապետավան և Սարալանջ գյուղերում, այս տարվա ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք:

«Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարևորը՝ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է և համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլև տարբեր ընտանիքներից և աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է և՛ հաջողված համագործակցության օրինակի, և՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր աշխատանքում ամենաբերրի ժամանակն աշունն է, երբ շինարարական տարվա ավարտին կարողանում ենք կիսել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլև ուրախությունը: Ամեն անգամ, նոր ընտանիքի բնակարանամուտի մասնակիցը լինելով, ավելի ու ավելի եմ համոզվում, որ միասին կարող ենք շատ բան փոխել ոչ միայն կոնկրետ ընտանիքների համար, այլև համայնքի ու հայրենիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ  105 մլն. դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի  չափը գերազանցել է 333 մլն դրամը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  500-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69