Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վարդան Արամյան. 2017թ-ի պետբյուջեն տնտեսական կայունացման փաստաթուղթ է
17/11/2016 20:04
Կիսվել

Վարդան Արամյան. 2017թ-ի պետբյուջեն տնտեսական կայունացման փաստաթուղթ է

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն չէ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ, թե ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը «ծրագրերի հետաձգման» բյուջե է: Ազգային ժողովում 2017թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Վարդան Արամյանը, պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ընդգծեց, որ բյուջեն ոչ թե «ծրագրերի հետաձգման», այլ կայունացման բյուջե է: «Մենք չենք կարող միանգամից 4-5 ուղղություն թիրախավորել: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեզ համար գերակա: Իսկ ես մի քանի անգամ ասել եմ, որ մեզ համար գերական ապագա տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելն  է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Նրա խոսքով՝ ապագա տնտեսական աճի համար գերագույն պայմանը մակրոտնտեսական կայունությունն է: «Ես չեմ տեսել որևէ երկիր, որն ունի անկայուն մակրոտնտեսական միջավայր, և դա  տնտեսական աճի համար հիմքեր ստեղծի: Դրա համար մենք թիրախավորել ենք մակրոտնտեսական կայունությունը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ արդյո՞ք 2017թ. համար նախատեսված տնտեսական աճի 3.2 ցուցանիշը ցածր չէ՞, նախարարը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ 2017թ. համար դա ադեկվատ ցուցանիշ է, միջնաժամկետի համար ցածր է: Միջնաժամկետի առումով մենք կարծում ենք, որ մեր ամբիցիաները պետք է լինեն ավելին, քան 3.2 տոկոսը: Բայց 2017թ. համար մենք ուսումնասիրել ենք համապարփակ բոլոր գործոնները ինչպես են ազդում մեր տնտեսության վրա և մենք ինչ գործիքներ ունենք հակազդելու: Ակնհայտ է՝ եթե ամբողջ աշխարհում իրավիճակ է, երբ չես կարողանում թռիչքային աճ ապահովել, ոչ խելամիտ կլինի, եթե 3.2 տոկոսի փոխարեն 7 տոկոս աճ դնես: Դա հղի կարող է լինել տնտեսական վտանգներով: Դու պետք է իրատեսական թիվ դնես, որի վրա պետք է խարսխվի հարկաբյուջետային քաղաքականությունը»,- եզրափակեց Արամյանը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85