Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
5 մլն դրամից ավելի չհիմնավորված եկամուտը Հայաստանում կհամարվի ապօրինի հարստացում
18/11/2016 15:11
Կիսվել

5 մլն դրամից ավելի չհիմնավորված եկամուտը Հայաստանում կհամարվի ապօրինի հարստացում

Կառավարությունը փոփոխություն կատարեց քրեական օրենսգրքում, որը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն դեպքերում, երբ  «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար:

«Այդ դեպքում հասնում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ էական չափ է համարել 5 մլն դրամը գերազանցող շեմը՝ այն հիմնավորմամբ, որ ոչ թե 5 միլիոնից պակաս գումարը նորմալ է համարվում, այլ ելել են գործող իրողություններից և հայտարարագրում առկա համակարգից, համաձայն որի՝ կան եկամուտներ, որոնք օրենքով հայտարարագրման ենթակա չեն։ Իսկ այդ դեպքում իրավապահ մարմնի ռեսուրսը ծախսելը կարող է լինել անարդյունավետ:

«Այդ պատճառով մենք սահմանել ենք որոշակի շեմ, որից վերև խոսում ենք ապօրինի հարստացման մասին: Երկրորդ. նախագծով, որպեսզի շրջանառությունը, եկամուտները լինեն ավելի թափանցիկ, առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության» մասին օրենքում և հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներն այսուհետև պարտավոր կլինեն ստացած և հանձնած փոխառությունները, դրանց դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վճարները և այլն, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, կատարեն անկանխիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա առավել մեծացնել թափանցիկությունը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01