Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 53373.07-0.43 TOPIX - 3649.69+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 24951.88+0.38 SSEC - 3913.72+0.63
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
27/03/2026  CBA:  USD - 377.18-0.18 GBP - 501.65-2.28
27/03/2026  CBA:  EURO - 434.13-2.02
27/03/2026  CBA:  GOLD - 54042-1337 SILVER - 816-71.73
Ադրբեջանական բանկերի կեսից ավելին դադարեցրել են դոլարի վաճառքը
18/11/2016 17:38
Կիսվել

Ադրբեջանական բանկերի կեսից ավելին դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո ադրբեջանական բանկերի կեսից ավելին կտրուկ դադարեցրել են դոլարի վաճառքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դոլարի վաճառքը դադարեցրած բանկերն են Günaybank, Naxçıvanbank , Azərbaycan Beynəlxalq Bankı, Amrahbank,  Bank of Baku և այլ բանկեր:

Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը նոյեմբերի 18-ի դրությամբ կազում  է 1,7091 մանաթ:

Ադրբեջանական բանկերի մեծ մասի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում սեւ շուկան կրկին ակտիվացել է: Սեւ շուկայում 1 դոլարը  արժե 1,8250 մանաթ, առքը`1,8000 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նոյեմբերի 12-ին նախորդած 25 օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական  փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ  ավելի բարձր փոխարժեք:

27/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.18
-0.18
Եվրո (EUR)
434.13
-2.02
Ռուբլի (RUR)
4.6285
+0.0483
Լարի (GEL)
139.84
+0.31
54042
-1337
Արծաթ
816
-71.73