Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվասել-ՄՏՍ. երկար սպասված բնակարանամուտ՝ Արարատի մարզում
25/11/2016 12:54
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. երկար սպասված բնակարանամուտ՝ Արարատի մարզում

Ավելի քան քսանամյա սպասումից հետո, Արարատի մարզում բնակարանամուտ է նշել 2 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է Հայաստանի տասը մարզում: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը դարձյալ մարզային շրջայց են կատարել: Այս անգամ նրանք բնակարանամուտ են նշել Դվին համայքում:

Ասատրյանների ընտանիքում երեքն են՝ մայրն ու երկու որդին: Վաղ հասակում հորը կորցրած և տարիների զգալի մասը խոնավ ու մութ նկուղում անցկացրած Ասատրյանների փոքր որդին՝ Բագրատը, այսօր էլ չի հավատում, որ բարեկարգ ու լուսավոր տունը, ուր հյուրընկալվել են տան շինարարությանն աջակցած կողմերը, իրենցն է:

«Չգիտեմ անգամ՝ ինչպես նկարագրեմ զգացմունքներս: Մեծ եղբայրս՝ Սենիկը, որը հիմա արտագնա աշխատանքի է, զանգում է ամեն օր ու ստիպում է նկարագրել մեր նորակառույց տունը: Չի համբերում, թե երբ պիտի վերադառնա ու իր աչքերով տեսնի մեր երազանքների տունը: Տարիների սպասումից հետո՝ ինքս էլ չեմ հավատում մեր երջանկությանը»,- ասել է Բագրատը:

«Ժամանակակից աշխարհում մարդիկ չպետք է ստիպված լինեն սպասել քսան տարի բնակարան ունենալու համար: Տանիքով ապահովված լինելը չպետք է լինի երազանք. դա կյանքի տարրական պայման է: Երբ կա ապահովության զգացում՝ կլինի նաև զարգանալու, երկրին օգտակար լինելու ցանկություն: Ուրախ եմ, որ հաջողված համագործակցության շնորհիվ` հերթական ընտանիքն իր բնակարանամուտն է տոնում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թիմերի այցելության մյուս վայրը Ավետիսյանների օջախն էր: Այս ընտանիքը ևս քսան տարուց ավելի բնակվել է կիսակառույցի մոտ տեղադրված մետաղական տնակում՝ «դոմիկում»՝ զուրկ կենցաղի տարրական պայմաններից, օրինակ՝ խոհանոցից ու լոգարանից:

«Մեծ որդիս ամուսնացավ ու ստիպված էր վարձով ապրել, քանի որ քնելու տեղ չունեինք: Հիմա փոքր որդուս ամուսնանալու ժամանակն է ու երջանիկ եմ, որ վերջապես մարդավարի կապրենք: Երախտապարտ եմ ընտանիքիս օջախ պարգևելու համար»,-ասել է Ավետիսյանների ընտանիքի հայրը՝ Ալեքսանը:

«Թվում է՝ գոնե Արարատյան դաշտավայրում պետք է որ չլինեն այսպիսի պայմաններում ապրող ընտանիքներ, սակայն, աշխատող ու քարից հաց քամող ընտանիքի համար էլ հաճախ դժվար է լինում կառուցել ու ավարտին հասցնել տարիների շինարարությունը: Ծրագրում ընդգրկված երկու ընտանիքներն էլ ծանր ու դժվար ճանապարհ են անցել և յուրաքանչյուրն իր դրամատիկ պատմությունն ունի: Այսօր, վերջապես, երջանկանալու օր է նրանց համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք կիսելու նրանց երջանկությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2016թ.-ի բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: Նախատեսված 41-ի փոխարեն այս տարի լուծվել է 42 ընտանիքի բնակարանի խնդիրը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա  ետվճարներից կազմվում է շրջանառու  ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է  500-ից ավելի  ընտանիքների: Լրացուցիչ  տեղեկությունների  համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2