Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Իգնատի Առաքելյանը հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ
29/11/2016 22:20
Կիսվել

Իգնատի Առաքելյանը հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանին և միության մի շարք անդամների:  Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի վեր հանենք բոլոր խնդիրները և քննարկենք, թե ինչ իրատեսական քայլեր կարելի է ձեռնարկել դրանց լուծման համար և ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են հարկավոր ոլորտի բարելավման համար», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Տեղեկացնելով, որ օրերս կայացել է հանդիպում «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության անդամների հետ` նախարարը հույս է հայտնել, որ ոլորտում գործող տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումները թույլ կտան բազմակողմանի ուսումնասիրել կուտակված խնդիրները` դրանց լուծումներ տալու ակնկալիքով:

Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրել են ձկնաբուծության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ձկան կերի գնին, ջրի վարձավճարներին, ձկնաբուծարաններում օգտագործվող ջրի կիսափակ համակարգի կիրառման արդյունքում հավելյալ էլեկտրաէներգիայի օգտագործմանը:

Ձկնաբուծության ոլորտի ներկա խնդիրներն առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով հանդիպման մասնակիցներն առաջարկել են ստեղծել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից: Բացի այդ, առաջարկվել ստեղծել մեկ միասնական շուկա, որում տեղական արտադրողները հնարավորություն կունենան մեծածախ գներով իրացնել իրենց արտադրանքը:

Առաջարկ է հնչել նաև Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառում նախաամանորյա շրջանում «ձկնամթերքի օրեր»  կազմակերպել՝ արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանման ապահովագրությանը, արտասահմանյան շուկայում գործարար կապերի ընդլայնմանն ու միջազգային ցուցահանդեսներում հայ ձկնարտադրողների ավելի ակտիվ մասնակցությանը, ինչպես նաև տեղական արտադրանքի արտահանմանն առնչվող հարցերին:

Այս համատեքստում հանդիպման մասնակիցներին տեղեկացվել է, որ ձկնամթերքի արտահանումն ավելի արդյունավետ կազմակերպելու և այդ նպատակով արտահանման սերտիֆիկատներ ստանալու համար արտադրողները կարող են դիմել «Տոնուս-Լես» ընկերությանը, որի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը ընդունվում է եվրոպական երկրներում:

Այս խնդիրն ավելի մանրամասն քննարկելու համար առաջարկվել է կազմակերպել հանդիպում «Տոնուս-Լես» ընկերության ղեկավարության և ձկնարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01