ՎԶԵԲ-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ «ՎՏԲ-ԲԱՆԿ ՎՐԱՍՏԱՆ» ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և «ՎՏԲ-բանկ»-ը մտադիր է ընդլայնել իր մասնաբաժինը «ՎՏԲ-բանկ Վրաստան» բանկի կապիտալում: Այս նպատակով կթողարկվեն բաժնետոմսեր, որոնց տեղաբաշխման արդյունքում բանկի կապիտալը կաճի 15,748 մլն լարիով: Նախատեսվում է թողարկել 15 748 425 սովորական բաժնետոմս` յուրաքանչյուրը 1 լարի արժողությամբ: «ՎՏԲ-բանկ»-ը մտադիր է գնել բաժնետոմսեր` 13,3 մլն լարի ընդհանուր արժողությամբ: Նշենք, որ ներկա դրությամբ «ՎՏԲ-բանկ Վրաստան» բանկի բաժնետոմսերի 84,7% պատկանում է «ՎՏԲ-բանկ»-ին, իսկ 8,9%-ը`Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկին: