Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Աշոտ Մանուկյանն ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին
30/11/2016 18:47
Կիսվել

Աշոտ Մանուկյանն ընդունել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 30-ին հանդիպեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի պատվիրակությանը՝ Եվրոպայի և Հարավ-կովկասյան երկրների տնօրեն Ֆրանսիս Մալիժի գլխավորությամբ։ Քննարկվեցին բանկի կողմից էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքն ու հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Նախարարը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը կշարունակվի նաև առաջիկայում։ Անդրադառնալով բանկի հետ հետագա համագործակցությանը՝ կարևորվեց ՎԶԵԲ-ի ոչ միայն ուղղակի մասնակցությունը, այլև աջակցությունը ներդրումային ծրագրերում մասնավոր ներդրողների ներգրավման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրանսիս Մալիժին նշեց, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է ՎԶԵԲ-ի համար։ Անցած տարի բանկի կողմից իրականացվել է 140 մլն եվրոյի 15 ծրագիր։ Տեղեկացրեց, որ ընթացիկ  տարում նախատեսված 13 ծրագրերի շրջանակներում ներդրումները կհասնեն 100 միլիոնի։ Ֆրանսիս Մալիժեն փոխանցեց, որ ՎԶԵԲ-ը շահագրգռված է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի էներգետիկ և բնական պաշարների ոլորտում։ Պատվիրակության ղեկավարը ներկայացրեց այն հեռանկարային ոլորտները, որտեղ բանկը պատրաստ է ներդրումներ իրականացնել։

Անդրադառնալով բանկի ներդրումային հետաքրքրություններին՝ Աշոտ Մանուկյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնայինը էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ապահովումն է։

– Այդ առումով շատ կարևոր է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Վերջին տարիներին նկատելի առաջընթաց է արձանագրվել փոքր ՀԷԿ-երի ոլորտում։ Այժմ եկել է ժամանակը վերականգնվող էներգետիկայի մյուս աղբյուրների զարգացման համար,-նշեց նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային ծրագրերին։ Քննարկվեցին  ՎԶԵԲ-ի մասնակցության հնարավորությունները։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88