Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Կենտրոնական բանկ. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
01/12/2016 16:13
Կիսվել

Կենտրոնական բանկ. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցների կառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը:

ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.

– Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը և կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:

– Բարձր եկամուտ ստացող անձանց հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը: Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը և վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձևավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:

– Մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային (private equity) ֆոնդերում ներդրումների սահմանափակումը՝ մինչև ֆոնդի ակտիվների 10 տոկոսը՝ գործող 2 տոկոսի փոխարեն, որի նպատակն է ավելացնել ֆոնդերի եկամտաբերությունը և բարձրացնել տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը:

– Մասնակիցները կարող են հեշտացված կարգով՝ ընդամենը իրենց էլեկտրոնային փոստի հասցեն մեկ անգամ տրամադրելով, էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, մասնակիցը, որը մասնակիցների ռեեստրը վարողին տրված որևէ դիմումով ընտրել է տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, այլևս ստիպված չէ լրացուցիչ դիմում ներկայացնել՝ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Ներկայումս դրա համար առանձին դիմումի ձև է նախատեսված, որը իրազեկումը դարձնում է ոչ արդյունավետ:

– Հնարավորություն է նախատեսվել արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, որ նրանք կարողանան իրենց կենսաթոշակային խնայողությունները արտասահմանից փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ունեն օտարերկրյա պետությունում գործող կենսաթոշակային համակարգում խնայողություններ, հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու դեպքում դրանք փոխանցելու ՀՀ-ում բացված իրենց կենսաթոշակային հաշիվներին:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84