
Վարչապետ Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են տարբեր ներդրումային փաթեթներ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արտահանման խթանման, հայ արտադրողների մուտքը նոր շուկաներ ապահովելուն վերաբերող հարցեր: Ըստ ոլորտների, վարչապետ Կարապետյանին են ներկայացվել ներդրումային փաթեթներ՝ տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ:
Խորհրդակցության ընթացքում, հատկապես, անդրադարձ է կատարվել տնտեսության այն ճյուղերին, որտեղ առկա է արտահանման ներուժ: Իրականացվող քայլերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավել ուժեղացնել շփումները մասնավոր հատվածի հետ: