Ի՞նչ ենք արտահանում
Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածությունը:
Մեր երկրի արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 453.68 մլն ԱՄՆ դոլար:
Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է (26.5%, 386.19 մլն ԱՄՆ դոլար):
Պատրաստի սննդի արտադրանքի մասնաբաժինը արտահանման ծավալներում կազմել է 22.5% (329.45 մլն ԱՄՆ դոլար):
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է շուրջ 20% (287.72 մլն ԱՄՆ դոլար):
Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12% (176.96 մլն ԱՄՆ դոլար):
Մյուս ապրանքախմբերից յուրաքանչյուրի արտահանման ծավալը չի գերազանցել 80 մլն ԱՄՆ դոլարը:
Ընդհանուր առմամբ, հաշվետու ամիսներին մեր երկրից արտահանվել է 20 խումբ ապրանքատեսակ: