ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ 2010Թ. ԿԿԱԶՄԻ 10%
Համաշխարհային Բանկի ռուսաստանյան գրասենյակի տնօրեն Կլաուս Ռոլանդը հայտնել է, որ Համաշխարհային Բանկի վերլուծաբանների կանխատեսմամբ գործազրկության մակարդակը Ռուսաստանում 2010թ. կկազմի 10%, իսկ գործազուրկների առավել մեծ թվաքանակ կգրացվի փոքր քաղաքներում: Նա նաև նշել է, որ գործազրկության մակարդակի աճով պայմանավորված սոցիալական ոլորտում կառաջանան լուրջ խնդիրներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան երկրի տնտեսության վրա առաջիկա 10-15 տարիների ընթացքում: