ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ (РЖД) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 17,1 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Ռուսական երկաթուղիներ (РЖД) ընկերության կրած վնասը 2009թ. առաջին քառորդում կազմել է 17,1 մլրդ ռուբլի, մինչդեռ 2008թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել էր 19,74 մլրդ ռուբլի: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հիմնական գործունեությունից ստացված եկամուտները կրճատվել են 10,1%-ով և կազմել 233,46 մլրդ ռուբլի: Նշենք նաև, որ 2009թ. առաջին երեք ամիսների ընթացքում ուղևորների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 12,3%-ով: Այժմ ընկերությունը մշակում է ծախսերի կրճատման ծրագիր և նախատեսում 2009թ. ընթացքում ընկերության ծախսերը կրճատել 173,1 մլրդ ռուբլով: