Վերին Լարսը բաց է մարդատար մեքենաների համար
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։