Բիզնես

USD BUY - 378.00+1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 441.00+2.00 EUR SELL - 446.00+3.00
OIL:  BRENT - 65.35+1.87 WTI - 60.78+1.72
COMEX:  GOLD - 4791.90+0.68 SILVER - 92.21-2.12
COMEX:  PLATINUM - 2437.80-0.41
LME:  ALUMINIUM - 3107.50-1.61 COPPER - 12753.50-1.64
LME:  NICKEL - 17614.00-2.86 TIN - 49412.00+0.31
LME:  LEAD - 2028.50-1.55 ZINC - 3173.00-1.51
FOREX:  USD/JPY - 158.39+0.20 EUR/GBP - 1.1687-0.22
FOREX:  EUR/USD - 1.1687-0.22 GBP/USD - 1.3427-0.07
STOCKS RUS:  RTSI - 1125.93+1.59
STOCKS US: DOW JONES - 49077.23+1.21 NASDAQ - 23224.83+1.18
STOCKS US: S&P 500 - 6875.62+1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 52774.64-0.41 TOPIX - 3589.70-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 26585.06+0.37 SSEC - 4116.94+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10138.09+0.11 CAC40 - 8069.17+0.08
STOCKS EUR:  DAX - 24560.98-0.58
21/01/2026  CBA:  USD - 379.14-0.07 GBP - 508.24-2.97
21/01/2026  CBA:  EURO - 443.82-1.03
21/01/2026  CBA:  GOLD - 57874+976 SILVER - 1166.5+32.6
Ucom. Արագածոտնում և Շիրակում նոր կայաններ են գործարկվել
06/12/2016 14:42
Կիսվել

Ucom. Արագածոտնում և Շիրակում նոր կայաններ են գործարկվել

Ս.թ. նոյեմբեր ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր կայաններ Արագածոտնի և Շիրակի մարզերում: Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Ինչպես և խոստացել էինք, Ucom ընկերությունը պարբերաբար տեղեկացնելու է ցանցի ընդլայնման և արդիականացման ուղղությամբ արվող բոլոր աշխատանքների վերաբերյալ: Այսօր գոհունակությամբ կարող ենք փաստել, որ մեր տեղադրած կայանների շնորհիվ Անիպեմզա, Թլիկ, Գետափ, Նորշեն համայնքներում, ինպես նաև H-17 միջհամայնքային ճանապարհին առկա է բարձր որակի շարժական կապ: Նշված համայնքների բնակիչներն ու իրենց հյուրերը, նաև երկիր ժամանած զբոսաշրջիկներն այժմ կարող են մշտապես կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:

21/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.14
-0.07
Եվրո (EUR)
443.82
-1.03
Ռուբլի (RUR)
4.8865
+0.018
Լարի (GEL)
140.76
-0.13
57874
+976
Արծաթ
1166.5
+32.6