
Վերին Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, դեկտեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ, բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, փոփոխության դեպքում նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։