ՌՈՒՍԱԿԱՆ ՌՏՍ (РТС) ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 2 ԱՆԳԱՄ
Ռուսական «ՌՏՍ ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2 անգամ և կազմել 68.923 մլն ռուբլի: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 21.4%-ով և կազմել 156.667 մլն ռուբլի: Նշենք, որ «ՌՏՍ ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը և իրականացնում է արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ, ինչպես նաև ապահովում է ֆինանսական այլ գործիքներով գործառնությունների իրականացումը: Ներկայումս բորսայում շրջանառվում է ավելի քան 1700 ընկերությունների մոտ 2300 արժեթղթեր: