Վարչապետ Կարապետյանը առանձին հանդիպումներ կունենա ՀՀ խոշոր հարկ վճարողների, ներմուծողների, ներդրողների և բանկերի հետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին. «Հանձնարարում եմ հաջորդ շաբաթ կազմակերպել ՀՀ վարչապետի առանձին հանդիպումներ 10 խոշոր հարկ վճարողների հետ, 10 խոշոր ներմուծողների հետ, 10 խոշոր արտահանողների հետ, 5-10 խոշոր ներդրողների հետ և 5 խոշոր բանկերի հետ, որոնց հետ քննարկելու ենք այն հարցադրումները, այն պրոբլեմները, որոնք իրենց առջև կանգնած են այսօր»: