Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ այս տարի ՀՀ տնտեսությունը կաճի 0.4%-ով
09/12/2016 14:05
Կիսվել

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ այս տարի ՀՀ տնտեսությունը կաճի 0.4%-ով

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն 2016 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի համեմատ կմնա նույնը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և առաջադրանքի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը, 2016 թվականի տնտեսական ցուցանիշները մեծ խոստումներ չեն տալիս:

«Վերջին մի քանի ամիսները, սկսած հուլիսից, հիասթափեցնող են, որովհետև առաջին եռամսյակի 4,5 տոկոս աճից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է անկման շրջան: Հուլիսից հոկտեմբերը ներառյալ, ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազում է: Կան պաշտոնական տվյալներ, ըստ որոնց, երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,8 տոկոս նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: Այդ տեսակետից մենք ևս վերանայում ենք մեր կանխատեսումները: Հոկտեմբերին մեր սպասելիքները 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ դրական էր` 2,4 տոկոս, սակայն այս պահին, ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, կարող ենք ասել, որ 2016 թվականի ակտիվության ցուցանիշը կկազմի 0,4 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գոհար Գյուլումյանը:

Տնտեսագետի խոսքով, այդ ամենը հաշվի առնելով, 2017 թվականի սպասելիքները 2 տոկոսից չեն անցնում: Միջին ժամկետի ցուցանիշները համապատասխանաբար համեստ են` 2-2,5 տոկոսի շրջանակներում:

«Դա Հայաստանի պարագայում շատ խոստումներ չի կարող պարունակել: Վերջերս հրապարակվեց 2015 թվականի աղքատության ցուցանիշը, մենք տեսանք, որ այն գրեթե նույնն է մնացել, և որպեսզի լուրջ ձեռքբերում լինի աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, աճի ցուցանիշը տարեկան պետք է լինի 5 և ավելի տոկոս»»,-ասաց Գյուլումյանը:

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44