Ucom-ը լավագույնն է ԱՊՀ երկրների, Ուկրաինայի և Վրաստանի օպերատորների շարքում
DMTel ընկերությունը շարունակում է դրայվ-թեստերի միջոցով բջջային կապի ծառայությունների որակի ուսումնասիրությունները ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում ։ Վերջին ուսումնասիրություններն իրականացվել են այս տարվա նոյեմբերին։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձայնային կապի և տվյալների փոխանակության լավագույն ծառայություններ են առաջատարկում հետևյալ օպերատորները՝ Ucom – Հայաստան, Velcom և MTS – Բելառուս, НУР Телеком – Ղրղզստան, UZMOBILE – Ուզբեկստան, Vodafone – Ուկրաինա։
Թվարկված օպերատորներն իրենց ցուցանիշներով չեն զիջում առաջատար եվրոպական օպերատորներին։ Առաջատար բոլոր օպերատորների կողմից բաժանորդներին տրամադրվում են որակյալ ձայնային և տվյալների փոխանցման (WEB Browsing, E-Mail, Social Media, YouTube և այլն) ծառայություններ։
Թեստերի արդյունքներին կարող եք ծանոթանալ կից աղյուսակում։