Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Պետգույքի կառավարման վարչություն. hանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունը դյուրացված կարգով շարունակվում են
09/12/2016 17:58
Կիսվել

Պետգույքի կառավարման վարչություն. hանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունը դյուրացված կարգով շարունակվում են

Հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության  գործընթացը դյուրացված կարգով շարունակվում է և ծառայությունը քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու համար Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն իրենք են այցելում  մարզեր՝ տեղում հանրակացարանների բնակիչների պայմանագրերի կնքումն ապահովելու համար:

Հերթական այցը Լոռու մարզ էր. Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող բնակելի շենքում ապրող  11 ընտանիքի  հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր, կատարվել է բնակարանների հանձնում-ընդունում: Նույն հանրակացարանում ևս 4 ընտանիքի խնդիր կլուծվի առաջիկայում՝ չափագրումների հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո:

Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 3 հասցեում գտնվող՝ 2590.38 քառ.մետր մակերեսով բնակելի շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,166 հա մակերեսով հողամասը «Հայէկոնոմբանկ»  ԲԲԸ սեփականությունն են հանդիսացել և դրամատունն այն նվիրաբերել է Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարության 04.08.2016 թվականի N 815-Ա որոշմամբ,  շենքում բնակվող 15 ընտանիքներին անհատույց հատկացնելու պայմանով: Այս որոշմամբ 68 մարդու սեփական տանիքի խնդիր է լուծվել: Սա պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հաջողված օրինակ է:

Հիշեցնենք, որ հանրակացարանային տարածքները սեփականության իրավունքով դրանք զբաղեցնող քաղաքացիներին են հանձնվում երկու ճանապարհով` սեփականաշնորհման և  նվիրատվության:

Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Հանրակացարանային տարածքները նվիրատվությամբ հատկացվում են դրանք առնվազն 5 տարի զբաղեցնող և հաշվառված հայաստանաբնակ անապահով ընտանիքներին:

Հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման գործընթացը սկսվել է 2002թվականից: Հանրակացարանային տարածքների մեծ մասի` մինչև 2010թ. ակտիվ սեփականաշնորհումից հետո գործընթացը դանդաղել էր և այն ավարտին հասցնելու նպատակով  ՊԳԿ վարչության  պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ 2011թվականից կրկին ակտիվացավ: Ընդառաջելով հանրակացարաններում ապրող տեղաբնակ բազմաթիվ անապահով քաղաքացիների դիմումներին, նույն` 2011թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգվեց և սկսվեց նաև նրանց զբաղեցրած տարածքների նվիրատվության գործընթացը:

Պետական գույքի կառավարման վարչության  ղեկավարի հանձնարարականով ու մշտական վերահսկողությամբ հանրակացարանային տարածքների սեփականաշնորհումն ու նվիրատվությունն իրականացվում են արագացված ու դյուրացված ընթացակարգերով: Վարչության աշխատակիցները պարբերաբար այցելում են հանրակացարաններ, այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնում սեփականատեր դառնալու հնարավորությունը,  օգնում անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելուն, ծագող խնդիրները կարգավորում մյուս գերատեսչությունների հետ:  Խնդիր է դրված` հնարավորին արագ  գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին:

2011 թվականից առայսօր մայրաքաղաքի և մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր է լուծվել, որից 253-ը` նվիրատվության, 113-ը` սեփականաշնորհման ճանապարհով: Շահառուները  913-ն են, նրանց հատկացված սենյակների թիվը՝ 407: Գործընթացը շարունակվում է, առաջիկայում միքանի տասնյակ ընտանիքի խնդիր ևս կլուծվի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59