Վահան Մարտիրոսյանը այցելել է Վերին Լարս
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա – Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
Վրաստանի և Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհով:
Այս պահին ավտոճանապարհը բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:
Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով: