Ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց տրված 42 տաքսու լիցենզիա և ներդիր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին:
Քննարկվեցին անհատ ձեռնարկատերերի, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ տրամադրելու, մի շարք լիցենզիաների ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու համար ներկայացված հայտերը:
44 ֆիզիկական անձ ստացավ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր, մեկ իրավաբանական անձի տրվեց լիցենզիայի ներդիր:
Ուժը կորցրած ճանաչվեց ֆիզիկական անձանց տրված 42 լիցենզիա և ներդիր: