Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Կառավարության լավատեսական կանխատեսումը». 2017թ.-ին արդյունաբերության ոլորտում կգրանցվի 5.5% աճ
18/12/2016 23:10
Կիսվել

«Կառավարության լավատեսական կանխատեսումը». 2017թ.-ին արդյունաբերության ոլորտում կգրանցվի 5.5% աճ

2017 թվականին արդյունաբերության ոլորտում մեր երկիրը կապահովի շուրջ 5.5% աճ: Նման կանխատեսում է ներկայացրել Հայաստանի կառավարությունը՝ 2017 թվականի իր բյուջետային ուղերձում:

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում արդյունաբերության ոլորտի աճն առավելապես պայմանավորված կլինի հումքային ապրանքների գների վերականգնմամբ:

Կառավարության դիտարկմամբ՝ Հայասստանում արդյունաբերության ճյուղն արձանագրում է զարգացման միտումներ՝ չնայած վերջին տարիներին հումքային ապրանքների գների և գործընկեր երկրների պահանջարկի նվազմանը:

Այսպես, 2015 թվականին արդյունաբերությանը դրական էր նպաստել հիմնականում հանքագործական արդյունա­բերության աճը (57.9%), որը հիմնականում պայմանավորված էր նոր հանքավայրի շահա­գործմամբ: Մինչդեռ մշակող արդյունաբերության ճյուղը արձանագրել էր նվազում, որը համա­հունչ էր արտաքին պահանջարկի և տնօրինվող եկամտի նվազմանը: Միևնույն ժամանակ, 2015 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության աճին (6.6%) նպաստել էր արտահանման ծավալների աճը: Էլեկտրաէներգիայի աճը պայմանավորված էր եղել էլեկտրաէներգիայի արտահանման (դեպի Իրան և Վրաստան) 7% աճով և ներմուծման 15.6% նվազմամբ: Արդյունքում` էլեկտրաէներգիայի զուտ արտահանումն աճել էր 11.2%-ով:

2016 թվականին, 2015 թվականի համեմատ, գրանցվել է արդյունաբերության առավել դիվերսիֆիկացված աճ: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին արձանագրվել է արդյունաբերական արտադրան­քի համա­խառն թողարկման ծավալների շուրջ 6.5% աճ: Եվ չնայած 2016 թվականին մետաղների գները շարունակել են նվազել, արդյունաբերության աճին ամենամեծ մասնակցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը: Աճ է արձանագրվել նաև մշա­կող արդյունաբերության, մասնավորապես՝ սննդամթերքի, ոսկերչական արտադրա­տեսակների, ծխախոտի և խմիչքների արտադրության ոլորտում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և թափոնների արտադրության ոլորտներում:

Կառավարության կանխատեսմամբ՝ այս տարվա արդյունքներով արդյունաբերության ոլորտի տարեկան աճը կկազմի 5%:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2