ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի հիմնադիրները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների հետ
ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի համասեփականատերեր Տիգրան Յուզբաշյանն ու Աշոտ Հարությունյանը հանդիպում ունեցան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողների հետ՝ ներկայացնելով Կարաս բրենդի կոնցեպտը, ստեղծման պատմությունը, անցած ճանապարհի դժվարությունները ու հաղթահարման ուղիները: Հանդիպման արդյունքում կարող ենք նշել, որ քննարկումն անցավ հետևյալ թեմայի շուրջ՝ “Ինչպես դառնալ հաղթող մրցակցային շուկայում ու մնալ այդպիսին ավելի քան 11 տարի”:
Ավելի քան 2 ժամ տևած ինտերակտիվ հանդիպմանը ուսանողները հնարավորություն ունեցան տեղեկանալու Կարաս-ի անցած ուղուց, վարչակազմակերպչական կառուցվածքից, «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի հետ համագործակցության արդյունքներից, ինչպես նաև նոր շուկաներ գրավելու որոշումներից: Հանդիպման սկզբում նշվեց, որ ամենահետաքրքիր, բարդ հարցերի հեղինակները կստանան Կարաս-ի նվեր քարտեր, և ուսանողներից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում հաղթող ճանաչվելու համար: Հարցերը վերաբերում էին Կարասի՝ շուկայի խոշորագույն առաքման ծառայությանը, առողջ մրցակցությանը, առաջնորդության հմտություններին, ինչպես նաև՝ որքանով է բարդ կամ միգուցե հեշտ մանկության ընկերներին աշխատել իրար հետ: Այս հարցին Տ. Յուզբաշյանը պատասխանեց, որ Ա. Հարությունյանի հետ միայն մեկ իր չեն կարողանում կիսել, այն է՝ կրակայրիչը:)
Կարաս-ի ղեկավարության աշխատանքը վառ ապացույց է, որ մեծ ջանքեր գործադրելով, հնարավոր է հասնել վերելքների ու պահպանել առաջնային դիրքը՝ դրանով իսկ մոտիվացիա հանդիսանալով երիտասարդների շրջանում: