«Պաշտոնապես գրանցված» միջին աշխատավարձը 185 հազար դրամ է
Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 184.79 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական համակարգում աշխատողների միջին աշխատավարձը 159.41 հազար ՀՀ դրամ է, իսկ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը՝ 218.17 հազար ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2%-ով, ընդ որում՝ պետական հատվածում միջին աշխատավարձի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 1%-ով, իսկ մասնավոր հատվածում տարեկան կտրվածքով գրանցվել է մոտ 4.4% աճ:
Նշենք նաև, որ Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: