2016թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում բնական հյութերի արտադրությունը նվազել է 27%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 10 ամսում Հայաստանում արտադրվել է 10,059.9 հազար լիտր բնական հյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 27%-ով։
Միևնույն ժամանակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կրճատվել է 8.6%-ով և կազմել 60,076.7 հազար լիտր։ Հանքային ջրերի արտադրությունը կրճատվել է 8.4%-ով և կազմել 32,332.3 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրի արտադրությունը կրճատվել է 0.1%-ով և կազմել 27,840 հազար լիտր։