
Ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Գործադիրն ընդունել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները։