
Կառավարությունն այլևս չի կարողանա Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անել
Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում:
Գործադիրը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումը: Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում և այլն: