Կեղծ փողերը «պակասել են»
Ընթացիկ տարվա առաջին 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին, մեր երկրում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 542 հանցագործություն՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում գրանցված 673-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված տնտեսական հանցագործություններում կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի թիվը կազմել է 140: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 2 անգամ. 2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել էր կեղծ փողերի և արժեթղթերի պատրաստելու, պահելու և իրացնելու 290 դեպք: