Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ․ ապրիլին
28/12/2016 19:11
Կիսվել

Հայ-իրանական սահմանագծին ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը կտրվի 2017թ․ ապրիլին

Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանային երկրներ հայկական ապրանքների մուտքի ապահովման և արտահանման ծավալների զգալի ավելացման ուղղությամբ: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Մենք բանակցություններ ենք վարում Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի հետ Հայաստանում կատարված սերտիֆիկացման արդյունքները Իրանում ճանաչելի դարձնելու հարցով, ինչպես նաև Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Սա հնարավորություններ կստեղծի, որպեսզի հայկական արտադրատեսակները ՀՀ-ում համապատասխանության չափանիշներ ստանալուց հետո առանց որևէ այլ խոչընդոտի մտնեն նաև իրանական շուկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ 2017 թ. Առաջին եռամսյակում Իրանի համապատասխան մարմինների կողմից այց կլինի Հայաստան, և կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը՝ նախանշված քայլերը կյանքի կոչելու համար:

Միաժամանակ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ: Սուրեն Կարայանն ասաց, որ մշակվել է այդ ազատ տնտեսական գոտու հայեցակարգը և ներկայացվել ՀՀ կառավարության քննարկմանը: «Նախատեսվում է, որ մինչև ապրիլ մենք արդեն կտանք այդ ազատ տնտեսական գոտու ստեղծման մեկնարկը, որը ևս լայն հնարավորություններ կստեղծի նոր ներդրումային ծրագրերի ներգրավման համար և կակտիվացնի Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը», – մանրամասնեց Սուրեն Կարայանը:

Նախարարը ևս մեկ կարևոր քայլ է արձանագրում իրանական շուկա մուտք գործելու համար: «Խոսքը մարդատար ավտոմեքենաների համար սահմանված չափազանց մեծ երաշխիքային վճարների փոխարինումն է ապահովագրման վճարներով, ինչի արդյունքում վճարների չափը կրճատվել է մոտ երեք անգամ: Սա ևս շատ ավելի լայն հնարավորություններ կստեղծի, որպեսզի տեղաշարժն ավելի մեծանա, մեր գործարարներն ավելի լավ ծանոթանան իրանական շուկային և մեծացնեն համագործակցության հնարավորությունները»,- եզրափակեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21