Սոցիալական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Կարեն Կարապետյան. մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու
29/12/2016 14:49
Կիսվել

Կարեն Կարապետյան. մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու

Կառավարության տարեվերջյան նիստում նախքան օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվել, որոնց առանցքում  կարևորվել են սոցիալական ոլորտի խնդիրները:

Վարչապետը նշել է, որ Սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ պետական ծրագրերի ամբողջ սպեկտրով: «Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառենք կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը: Հարկ է, որ պետությունն օգնության ձեռք մեկնի կարիքավորին, նրան ոտքի կանգնելու նեցուկ լինի, սակայն չստեղծի չաշխատելու խթաններ, լինի առարկայական և օգտակար՝ անհատին դժվարին կացությունից դուրս գալու, բայց ոչ այդ պայմաններին սովորեցնելու համար: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը: Այս պատճառով այս ոլորտի 6 ծրագրերին այս պահին ուզում եմ անդրադառնալ»:

1. Բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այդ իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում պետք են արմատական բարեփոխումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարում եմ՝ տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ոլորտի բոլոր բիզնես պրոցեսներում արմատական փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքային մոտեցումները՝

ա) տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները՝ պրակտիկորեն բացառելով քաղաքացիների անմիջական շփումները որոշում կայացնողների հետ,

բ) ձևավորել որոշումների կայացման կենտրոնացված մարմին,

գ) վերանայել հաշմանդամության սահմանում գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունենալը, յուրաքանչյուր կարգավիճակի համար սահմանելով քաղաքացուն անհրաժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը,

դ) ներկայացնել առաջարկություն նոր անձնակազմ ձևավորելու, նրանց որակավորմանը ներկայացվող պահանջների թվաքանակի և վարձատրության մեխանիզմների վերաբերյալ:

2. Նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության ավելացման համար առաջին հերթին պետք են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգի մասով: Կառավարության ծրագրի համաձայն՝ պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելու սկզբունքային մոտեցումը: Ըստ այդմ, հանձնարարում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ անապահովության գնահատման համակարգում ամեն գնով երեսուն միավոր ձեռք բերելու մղումն ապախթանելու և ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանների ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը և հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ: ՀՀ մարզպետներին՝ առաջարկելով քաղաքապետերին անձնական հսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը:

3. Զբաղվածության պետական ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացման նպատակով հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1. Մեկամսյա ժամկետում առաջարկել զբաղվածության պետական ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցների վերաբաշխում հետևյալ հիմնական մոտեցումների ներքո՝ բարձր միջին ծախս ունեցող ծրագրերից միջոցների ուղղում առավել ցածր միջին ծախս ունեցող ծրագրերին մեր սահմանափակ ռեսուրսներով՝ ավելի մեծ քանակությամբ շահառուների սպասարկելու համար: Զբաղվածության պետական գործակալության պահպանման ծախսերի առավելագույնս օպտիմալացում, ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին:

2. Աշխատանքի տեղավորման աջակցության արդյունավետության բարձրացման նպատակով առավելագույնս պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները, մշակել զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգի լիարժեք կառավարման լուծումների ապահովման ժամանակացույցը:

4. Կենսաթոշակների ոլորտի վերաբերյալ – արդարացի և արդյունավետ ծախսերի կատարման համար կարևորագույն խնդիր է աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը: Այստեղ առկա բոլոր բացերին լուծումներ տալու համար հանձնարարում եմ ներկայացնել առաջարկներ՝

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ ազգային արխիվի միջև քաղաքացիների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով փոխանակության համակարգի գործարկման համատեղ ապահովման վերաբերյալ:

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Ֆինանսների նախարարին՝ ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառելու ուղղությամբ:

3. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին՝ բացառել աշխատանքային ստաժի հաշվառումն առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա, մշակել և ներդնել աշխատանքային ստաժի հաշվարկման իրավաչափության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունավետ համակարգ, այդ թվում՝ ռիսկերի վրա հիմնված վերլուծություններ իրականացնելու միջոցով: Աշխատանքներ տանել աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ:

5. Ժամանակավոր անաշխատունակության և աշխատող քաղաքացիների մայրության նպաստների նշանակման և վճռման արդարացիությունն ու արդյունավետությունն ապահովելու համար հանձնարարում եմ՝

1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ներկայացնել առաջարկություններ նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ:

2. Առողջապահության նախարարությանը և ՀՀ մարզպետներին, առաջարկում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ուժեղացնել հսկողությունը բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ առաջարկություններ ներկայացնել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը, արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

6. Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների վերաբերյալ – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ներկայացնել առաջարկություններ գործատուների կողմից խնամքի արձակուրդի ժամանակահատվածի սկիզբը կամ վերջը եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգի մուտքագրելու կապակցությամբ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ:

Վարչապետը նշել է, որ հստակ ձևակերպվել են այն միջոցառումները, որոնցով ակնկալվում են շատ ավելի պարզեցված համակարգեր, ավելի արդյունավետ և հասցեական գումարների օգտագործամբ ավելի մեծ դաշտ: Կարապետյանի խոսքով՝ սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ աշխատանքի զբաղվածության հարցով նախարարությունը կատարում է գյուղատնտեսական, բիզնես, ուսուցման խնդիրներ և այլն, ուստի այս բոլոր գործառույթները պետք է լիազորել՝ նշելով համապատասխան դաշտը և զանգվածը: «Ռեալ շատ կարևոր հանձնարարական է, պրինցիպիալ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը փոխող: Մենք ստեղծել էինք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է սոցիալապես անապահով դաշտում հայտնվել: Եվ այդ իսկ պատճառով մեր սոցիալական նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ում որ կարիք կա, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու կամ աշխատանք որոնելու ցանկությունը»:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21