
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է առաջնագիծ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին շնորհավորելու համար:
Իգնատի Առաքելյանը շնորհակալություն է հայտնել զինվորներին հայրենիքի պաշտպանության գործը պատվով կատարելու համար:
«Ձեր ազգանվեր ծառայությունը մեզ մշտապես ոգեշնչում է նաև մեր աշխատանքում, շնորհակալ ենք ու երախտապարտ, հաջորդ տարում մաղթում եմ բոլորիս խաղաղություն, Ձեզ մարտական ոգի, բարի և անփորձանք ծառայություն, տղաներ»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:
Այնուհետև նախարարը շրջել է զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին: