Հայտնի են Nokia P1 առաջատար սմարթֆոնի տեխնիկական բնութագրերը
Համացանցում տեղեկություններ են հայտնվել փետրվարի վերջին ներկայացվելիք Nokia P1 առաջատար սմարթֆոնի տեխնիկական բնութագրերի մասին։ Չնայած տեղեկությունների ոչ պաշտոնական բնույթին, դրանք բավական իրական պատկեր են ցուցադրում։ Սմարթֆոնի հիմքում ընկած է Sharp Aquos Xx3 սմարթֆոնը, որը վաճառվում է միայն Ճապոնիայում։
Նախնական տեղեկությունների համաձայն սմարթֆոնի էկրանի չափը կլինի 5.3″, էկրանը պաշտպանված կլինի Gorilla Glass 5 ապակե թաղանթով։ Սմարթֆոնը զինված կլինի 8 միջուկանի Qualcomm Snapdragon 835 պրոցեսորով։ Օպերատիվ հիշողության ծավալը 6 ԳԲ է, իսկ ներքին հիշողության ծավալը՝ 128 կամ 256 ԳԲ։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը զինված է ZEISS օպտիկայով և 22 մեգափիքսել է, իսկ մարտկոցի հզորությունը 3,500 mAh է։ Սմարթֆոնը կունենա նաև մատնահետքերի սկաներ։
Սմարթֆոնը կաշխատի Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով, այն կարժենա 800 դոլար։