Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՊԵԿ. Ստվերի «անձնագիր»՝ ներդրվել է անհատական վերլուծությունների համակարգ
20/01/2017 16:23
Կիսվել

ՊԵԿ. Ստվերի «անձնագիր»՝ ներդրվել է անհատական վերլուծությունների համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականից ընդլայնում է անհատական վերլուծությունների համակարգի կիրառությունը: Խոշոր բիզնեսից բացի ստվերի անձնագրավորում կկատարվի նաև 2015-16 թվականների արդյունքներով 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների դեպքում: Ստվերի անձնագրավորման գործընթացը մեկնարկել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում դեռ նախորդ տարվա նոյեմբերից: Բարձր արդյունավետության շնորհիվ վերլուծության ենթարկվող տնտեսվարողների շրջանակն ընդլայնվել է: «Երկու ամիսների աշխատանքի արդյունքում ունեցել ենք եկամուտների աճ: Միայն դեկտեմբերին հարկային և մաքսային մարմինները հավաքագրել են 104 մլրդ դրամ. դա Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը՝ հավելելով, որ շարունակվում է բիզնեսի հետ երկխոսության գործելաոճը:

Նոր տարում ոլորտային առաջին հանդիպումը կաթնամթերք, մսամթերք, թռչնի միս և ձու արտադրողների հետ էր: Կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Հիմնականում դրանք են ծախսերի ուռճացումը, թաքցվող շրջանառությունը, գների թերհայտարարագրումն ու ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը: Տնտեսվարողների հարկային կենսագրության վերլուծության արդյունքում ի հայտ եկած տվյալներով կազմվելու և հրապարակվելու է ռիսկային գնահատված հարկատուների ցանկը: «Հաջորդ քայլը հարկատուների հետ անհատական աշխատանքն է, երբ յուրաքանչյուրին առաջարկելու ենք շտկել գործելաոճը: Բիզնեսի կողմից ընդառաջ քայլ չկատարելու դեպքում ՊԵԿ-ը դիմելու է վարչարարական խիստ գործիքների կիրառմանը»,-նշել է Կարեն Բրուտյանը և վերահաստատել ՊԵԿ-ի պատրաստակամությունը՝ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6