Բանակցություններ՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան նոր ավիաընկերություններ ներգրավելու ուղղությամբ
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից այլ ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու հայտ չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ շարունակական բանակցություններ են ընթանում նոր ավիաընկերություններին Գյումրու «Շիրակ» օդանավակայան ներգրավելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 15-ից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնում է «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը` շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին: Ինչպես և հայտարարվել էր, տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից: