Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Beeline. 24 թիմ մրցում է Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge մրցույթում մասնակցության երեք տեղի համար
25/01/2017 16:01
Կիսվել

Beeline. 24 թիմ մրցում է Բարսելոնում կայանալիք Mobile World Challenge մրցույթում մասնակցության երեք տեղի համար

Beeline-ը Հայաստանում ուրախ է հայտարարել, որ այսօր 8 երկրներից ժամանած 24 հաղթող թիմերը մրցելու են Երևանում կայանալիք Eurasia Mobile Challenge-ի եզրափակչում:

Eurasia Mobile Challenge-ը ՎիմպելԿոմի կորպորատիվ պատասխանատվության «Make Your Mark» առաջադիմական ծրագրի նախաձեռնություններից է: Երևանյան միջոցառմանը 24 հաղթող թիմերը պետք է ներկայացնեն իրենց թվային գաղափարները՝ 11 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին, որը կազմում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների միջազգային և տարածաշրջանային թվային ոլորտի ձեռներեցներ, գլոբալ ինվեստորներ և ՎիմպելԿոմի բարձրաստիճան ղեկավարներ:

ՎիմպելԿոմի Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը նշեց. «Այս տարվա եզրափակիչի մասնակիցներն ընտրվել էին մոտ 1,000 թիմերի շարքից, որը կրկնապատկում է նախորդ հետաքրքրությունը Eurasia Mobile Challenge-ի նկատմամբ:

Տարածաշրջանային եզրափակչից հետո հաղթող թիմերը Եվրասիան կներկայացնեն Բարսելոնում կայանալիք բջջային կապի համաշխարհային կոնգրեսի Global Mobile Challenge եզրափակչում: Որպես ընկերություն մեր նպատակն է տեսանելիություն հաղորդել իրենց տեսակի մեջ լավագույն նախաձեռնություններին և նպաստել վերջնական օգտագործողների շրջանակում դրանց կիրառմանը»:

«Մենք տպավորված ենք այն խանդավառությամբ և աշխուժությամբ, որ նկատել ենք մրցող թիմերի մոտ: Ավելի քան համոզված ենք, որ ժամանակակից և ճկուն մտածելակերպով և թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ այս ոլորտի հաջորդ խոշոր բջջային ֆենոմենը, ուստի ցանկանում ենք լինել այս բիզնես մոտեցման և պրոդուկտների փոխակերպման էպիկենտրոնում: Եկեք հաջողություն մաղթենք նրանց Բարսելոնի  Global Mobile Challenge եզրափակչում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:

Մասնակից թիմերն են.

– Հայաստան: Earlyone, – Հայաստան: Terreva, – Հայաստան: Certifire, – Վրաստան: Augep, – Վրաստան: Treepex, – Վրաստան: Persomedic, – Ղազախստան: AgroShield, – Ղազախստան: 20tonn, – Ղազախստան: Torgai, – Ղրղզստան: Kamp, – Ղրղզստան: Donate-Asia.org, – Ղրղզստան: CharbaKG, – Ռուսաստան: Simple Invest, – Ռուսաստան: Smart Parking, – Ռուսաստան: ConfBot, – Տաջիկստան: Repetitor, – Տաջիկստան: People’s Monitor, – Տաջիկստան: Doverto, – Ուկրաինա: Photofact, – Ուկրաինա: Online Lost & Found Luckfind.me, – Ուկրաինա: inCust, – Ուզբեկստան: Fixit, – Ուզբեկստան: MyApteka, – Ուզբեկստան: Smartup:

Մրցույթի մասին վերջին տեղեկություններին ծանոթանալու համար այցելեք. www.eurasiamobilechallenge.com.

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75