Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Արմենպրես»-ն ու իսպանական EFE-ն համագործակցության նոր կամուրջ են ստեղծում
25/01/2017 22:59
Կիսվել

«Արմենպրես»-ն ու իսպանական EFE-ն համագործակցության նոր կամուրջ են ստեղծում

Հայաստանի պետական լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի և Իսպանիայի EFE գործակալության միջև գործակցության սերտացման հեռանկարները եղել են հունվարի 24-ին երկու գործակալությունների ղեկավարների հանդիպման օրակարգում: Մադրիդում կայացած հանդիպմանը Հայաստանի և Իսպանիայի լրատվական գործակալությունների ղեկավարները՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և EFE-ի նախագահ Խոսե Անտոնիո Վերա Խիլը, կարևորել են լրատվամիջոցների միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես տեքստային, լուսանկարչական տեղեկությունների տարածման և լրատվության այլ ոլորտներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մադրիդից, Արամ Անանյանը ներկայացրել է գործակալության աշխատանքները, պատմությունը, զարգացման ուղիները, արժեհամակարգն ու առաջընթացի տեսլականը: Ներկայացվել է նաև համագործակցության շրջանակային հուշագրի նախագիծ, որը կհավելվի իսպանական կողմի առաջարկներով:

«Մենք բաց ենք համագործակցության համար: Ժամանակակից աշխարհում լրատվական գործակալությունների միջև կապերի ամրապնդումը խիստ կարևոր է, քանզի ներկայում որևէ հասարակություն չի կարող զարգանալ, որպես մեկուսացված կղզի: Համոզված եմ, որ լրագրողների մասնագիտական կապերի համար սահմանափակումներ չեն կարող լինել»,- նշել է «Արմենպրես»-ի տնօրենը:

Կողմերն աշխատանքային ընթացակարգով կամբողջացնեն և ստորագրման կնախապատրաստեն գործակցության հիմքերն ամրագրող փաստաթուղթը:

EFE-ն իսպանական միջազգային լրատվական գործակալություն է, որը ստեղծվել է 1939թ.: Այսօր այն Իսպանիայի և իսպանախոս աշխարհի ամենախոշոր լրատվական գործակալությունն է: Տեղեկատվության արտադրման ծավալով այն աշխարհում չորրորդն է «Ասոշիեյթեդ պրես»-ից, «Ռոյթեր»-ից ու «Ֆրանս-պրես»-ից հետո:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով: «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2