Ֆինանսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.50+0.50 EUR SELL - 446.00+0.00
OIL:  BRENT - 71.68-0.29 WTI - 66.48-0.45
COMEX:  GOLD - 5059.30+1.68 SILVER - 82.28+6.07
COMEX:  PLATINUM - 2176.00+5.31
LME:  ALUMINIUM - 3102.50+0.81 COPPER - 12964.00+0.64
LME:  NICKEL - 17350.00+2.15 TIN - 46559.00-0.31
LME:  LEAD - 1965.00+0.26 ZINC - 3382.50+1.35
FOREX:  USD/JPY - 155.04-0.06 EUR/GBP - 1.1778+0.19
FOREX:  EUR/USD - 1.1778+0.19 GBP/USD - 1.3482+0.32
STOCKS RUS:  RTSI - 1141.28+0.14
STOCKS US: DOW JONES - 49625.97+0.47 NASDAQ - 22886.07+0.90
STOCKS US: S&P 500 - 6909.51+0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10686.89+0.56 CAC40 - 8515.49+1.39
STOCKS EUR:  DAX - 25260.69+0.87
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
Վարչապետ Կարապետյանը երիտասարդ տարիքում նվագել է ռոք խմբում
25/01/2017 23:08
Կիսվել

Վարչապետ Կարապետյանը երիտասարդ տարիքում նվագել է ռոք խմբում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ նա նվագում է հարվածային գործիքների վրա, նշել է, որ այն նկարվել է Արցախում՝ ընկերների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջպետական «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանդիպմանը ներկա էին նաև «Արցախի երեխաներ» երաժշտական խմբի աննկարագրելի տաղանդավոր պատանիները և նրա մոտ ստեղծագործական պոռթկում է առաջացել:

«Ես չէի պատկերացնի, որ այն երբևէ կհայտնվի: Ես ոչ մի տեղ չեմ սովորել, պարզապես երիտասարդական տարիներին նվագել եմ ռոք խմբում: Հիմա չեմ նվագում, մեծ փորձ չունեմ, շատ կցանկանայի, բայց հնարավորություններ չկան»,- ասել է վարչապետը:

Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվում Կարեն Կարապետյանն ազատ ժամանակ, նա նշել է, որ վերջին չորս ամիսներին նա դարձել է շատ անհետաքրքիր մարդ` նույնիսկ գրքեր չի հասցնում կարդալ: «Ինձ մոտ հիմա երկու վիճակ է` կամ աշխատանքի եմ, կամ անկողնում` փորձում եմ քնել: Բայց ես այն կշտկեմ»,- հավելել է Կարապետյանը:

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57