Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
Տիգրան Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը քննարկել են ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը
26/01/2017 23:36
Կիսվել

Տիգրան Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը քննարկել են ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողով կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են Հունաստանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումների շնորհիվ հնարավոր կլինի նոր մակարդակի բարձրացնել նաև ԵԱՏՄ-ԵՄ համագործակցությունը: Աշխատանքային հանդիպման ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իր երկիրը պատաստ է աջակցել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կառուցողական և փոխշահավետ հարաբրությունների հաստատման ուղղությամբ: Ցիպրասը նաև շեշտել է, որ «Հունաստան-ԵԱՏՄ» բիզնես-ֆորումի անցկացումը կարող է նոր հորիզոններ բացել առևտրային և արդյունաբերական զարգացման համատեքստում:

«Հունաստանը ԵԱՏՄ ավանդական առևտրային գործընկերն է, սակայն ներկայում հենց հույն գործարարների համար նոր հնարավորություններ են բացվում ԵԱՏՄ շուկայում: ԵՏՀ կատարած աշխատանքի շնորհիվ առաջիկայում կձևավորվի նույնական տեխնիկական կարգավորումներով ընդհանուր շուկա: 180 միլիոն բնակչություն ունեցող տարածքում արդեն իսկ գործում է բոլորի համար նույն Մաքսային օրենսգիրք, ինչն էլ նշանակում է, որ մեր արտասահմանցի գործընկերները մանեվրելու և արդյունավետ ծրագրման համար հնարավորություններ են ստանում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյան շնորհակալություն է հայտնել ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարցում այդ երկրի միանշանակ դրական դիրքորոշման համար: «Կարծում ենք, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության հաստատումը շատ կարևոր է և կարող է բացառիկ դրական ազդեցություն ունենալ նաև ԵՄ անդամ առանձին երկրների և ԵԱՏՄ համագորակցության վրա»,- նշել է Պավլոպուլոսը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգիոս Կատրուգալոսի հետ հանդիպման ժամանակ էլ Տիգրան Սարգսյանն աջակցություն է հայտնել հունա-եվրասիական խորհրդի ստեղծման առաջարկին:

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12