Պաշտոնական

USD BUY - 377.00-1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 451.50-1.50
OIL:  BRENT - 66.02+0.33 WTI - 61.90+0.34
COMEX:  GOLD - 4790.00+3.33 SILVER - 81.70+5.26
COMEX:  PLATINUM - 2153.00+6.89
LME:  ALUMINIUM - 3144.00-2.31 COPPER - 13157.50-3.38
LME:  NICKEL - 17954.00-2.26 TIN - 51955.00-5.68
LME:  LEAD - 2009.00-0.25 ZINC - 3402.00-0.29
FOREX:  USD/JPY - 155.38+0.30 EUR/GBP - 1.1814-0.34
FOREX:  EUR/USD - 1.1814-0.34 GBP/USD - 1.3689-0.02
STOCKS RUS:  RTSI - 1132.34-2.18
STOCKS US: DOW JONES - 49407.66+1.05 NASDAQ - 23592.11+0.56
STOCKS US: S&P 500 - 6976.44+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 52655.18-1.25 TOPIX - 3536.13-0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26775.57-2.23 SSEC - 4015.75-2.48
STOCKS EUR:  FTSE100 - 10341.56+1.15 CAC40 - 8181.17+0.67
STOCKS EUR:  DAX - 24797.52+1.05
02/02/2026  CBA:  USD - 379.03+0.39 GBP - 519.38-1.17
02/02/2026  CBA:  EURO - 449.83-1.55
02/02/2026  CBA:  GOLD - 60709-5089 SILVER - 1257.5-184.5
Զինված Ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեվատրման արարողություն
28/01/2017 15:48
Կիսվել

Զինված Ուժերի կազմավորման 25-ամյակի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեվատրման արարողություն

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ: «Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:

Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը:

Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը:

Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ:

Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը պարգևատրման հանդիսավոր արարողության մասնակիցների ներկայությամբ նաև իր շնորհավորական ուղերձն է հղել Հայաստանի ժողովրդին Բանակի օրվա առթիվ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձիկապակցությամբ:

Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության վերականգնմանը զուգընթաց: Սակայն բանակի կազմավորումը սկսվել էր ավելի վաղ: Այն սկսվել էր ոչ թե վերևից, այլ ներքևից՝ ինքնաբուխ ձևով և ժողովրդի ինքնապաշտպանական բնազդով: Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ծավալված դաժան իրադարձությունները վերարթնացրին մեր պատմական հիշողությունը՝ կոտորածների և գաղթի ճանապարհների սահմռկեցուցիչ տեսարաններով: Տարերայնորեն ձևավորվող, բայց խորապես գիտակցված կամավորական շարժումը և կամավորների առաջին ջոկատները դարձան այն խարիսխը, որի վրա պիտի բարձրանար փառավոր ու հաղթական մի բռունցք՝ Հայկական բանակը:

Մենք որպես ազգ համախմբվեցինք: Այդպես վերջին անգամ համախմբվել էինք Սարդարապատում: Մեզ չվախեցրին հակառակորդի գերազանցող ռեսուրսները: Ավելին, այդ հանգամանքը մեզ ստիպեց լրջանալ, հավաքվել և կենտրոնանալ:

Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ:

Հիշեմ մի եղելություն. մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա, կռվելով, նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից:

Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ: Սա է իրականությունը:

Մյուս կողմից՝ մենք կարիք ունեինք արհեստավարժ, փորձառու և ռազմարվեստին խորապես տիրապետող կադրային սպաների: Մեզ հաջողվեց անցնցում կերպով, ներդաշնակորեն միահյուսել զինվորականների մասնագիտական հմտություններն ու աշխարհազորի բարձր մարտական ոգին: Մենք գիտակցում էինք, որ ֆիդայությունը, իր ողջ հերոսականությամբ հանդերձ, այլևս հեռանկար չուներ: Եկել էր կանոնավոր բանակ ձևավորելու ժամանակը: Եվ Խորհրդային Միության ողջ տարածքից հայրենիքի կանչով վերադարձած զինվորականները իրականացրեցին այդ բարդ աշխատանքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քառորդ դար առաջ, Վազգեն Սարգսյանի հրամանով մեր բանակը դարձավ պետական հաստատություն: Այդ օրվանից ի վեր մենք արդեն ինքնապաշտպանական պատերազմ էինք վարում պետականորեն: Այդ օրից սկսած գրվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նոր և փառավոր տարեգրությունը:

Այդ տարեգրության բազմաթիվ էջեր և հերոսներ արդեն իսկ դասագրքերում են: Ավելին, այդ տարեգրությունը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անքակտելի մասը: Այդ տարեգրությունը մեր արժանապատվությունն է, մարդկային ու ազգային ինքնասիրությունը, մեր ազատության վավերագիրը:

Բազմիցս շեշտել եմ, որ ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում:

Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ:

Այդ իրադարձությունները նաև ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կենսական և անփոխարինելի կարևորություն ունի Արցախի շուրջը ստեղծված անվտանգության գոտին: Մենք չենք պատրաստվում ևս մի տևական պատերազմ վարել մեր սեփական տան պատշգամբում և խոհանոցում: Մենք դա արդեն արել ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր նահատակների թափած արյունը գին է, որ մենք վճարել ենք հանուն մեր ազատության և ապագայի: Այսօր երախտապարտ սերունդները գլուխ են խոնարհում մեր անմահների հիշատակի առջև և պատվով շարունակում են իրենց հայրերի ու պապերի հայրենանվեր գործը:

Այսօրվա զինվորականներն ու զորակոչիկները, արդեն նոր կառույցների և սպառազինության պայմաններում, շարունակում են կատարելագործվել և զարգանալ, շարունակում են լինել Հայաստանի և Արցախի հուսալի վահանը: Խաղաղության ավելի ամուր պաշտպան և խաղաղության ավելի համոզված կողմնակից, քան հայկական բանակն է, ներկա պայմաններում դժվար է գտնել:

Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ։ Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, ունենալու է ավելի բարձր հասարակական վարկ ու կշիռ, ունենալու է ավելի բարձր մասնագիտական, այդ թվում՝ տեխնոլոգիական պատրաստվածություն։ Զորակոչիկների համար ծառայությունը դառնալու է իսկապես կյանքի դպրոց՝ սկսած ռազմական հմտություններից, վերջացրած քաղաքացիական և հոգեբանական պատրաստվածությամբ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը մեծ տոն է՝ շատ մեծ տոն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ոգու արիություն, անկոտրում կամք և խաղաղություն:

Շնորհակալություն:

02/02/2026
դրամ
Դոլար (USD)
379.03
+0.39
Եվրո (EUR)
449.83
-1.55
Ռուբլի (RUR)
4.9456
-0.0372
Լարի (GEL)
140.75
-0.02
60709
-5089
Արծաթ
1257.5
-184.5