Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն ֆինանսական պատասխանատվություն
30/01/2017 12:07
Կիսվել

Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն ֆինանսական պատասխանատվություն

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: Մշակվել է նաև անհրաժեշտ տվյալները համապատասխան ձևաչափով տվյալների շտեմարան մուտքագրելու հստակ ուղեցույց:

Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրանքային և նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժը հաշվարկելու (հաշվառելու) կանոնների պահպանման և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերում առկա և տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության համապատասխանության մշտադիտարկում:

Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ ենք անում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ ենք անում նաև չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որևէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչև քրեական:

Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ և կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88