2016թ. Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածը գրանցել է դրական զարգացումներ
2016 թվականին Հայաստանն արտահանել է 1 մլրդ 782.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է 20%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր տնտեսության արտահանելի հատվածի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածությունը: Արտահանման կառուցվածքում գերակշռում է 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ: Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:
Նշենք նաև, որ 2016 թվականին մեր երկիրն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5 մլրդ 75.1 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Արտահանման մասնաբաժինն արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է շուրջ 35%-ը: